19:08 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Անգլիայի և Ուելսի հրշեջների արհմիությունն այսօր տեղի ժամանակով ժամը 18:30-ից (Երևանի ժամանակով ժամը 22.30) մինչև 23:00-ն (Երևանի ժամանակով 03:00) գործադուլ կանցկացնի: Գործադուլը երկու ժամով կանցկացվի նաև երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին՝ «Խարույկների գիշերվա» նախօրեին:
Գործադուլի պատճառը կառավարության կողմից մշակված կենսաթոշակային բարեփոխումն է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Խարույկների գիշերը» նշվում է նոյեմբերի 5-ին՝ Անգլիայի ու Ուելսի մի շարք շրջաններում:
Հրշեջները հատուկ նախազգուշացում են տարածել, որում կոչ են արել բրիտանացիներին զգուշավորություն դրսևորել կրակի հետ վարվելիս:
Կառավարության հետ աշխատանքային վեճի կենտրոնում հրշեջների թոշակի անցման տարիքի բարձրացման մասին դրույթն է (55-ից 60-ի): 55 տարեկանում նրանցից յուրաքանչյուրը պետք է հատուկ հանձնաժողով անցնի՝ մասնագիտական պիտանելիության որոշման համար: Նրանք, ովքեր առողջական վիճակի պատճառով անաշխատունակ կճանաչվեն, ցածր կենսաթոշակով արտահերթ թոշակի կուղարկվեն:
Այժմ արհմիությունները գործադուլների շարքով փորձում են այդ նորմի ներմուծում թույլ չտալ: