Չինաստանում հայտնաբերվել է 9 հազար տարի առաջ պատրաստված երեք ֆլեյտա


21:11 , 1 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինացի հնէաբանները հայտնաբերել են 9 հազար տարի առաջ պատրաստված 3 ոսկրե ֆլեյտա: Գտածոն հայտնաբերվել է Հենան նահանգում՝ Կենտրոնական Չինաստանում՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: 

Կարմրագլուխ կռունկի ոսկորներից պատրաստված ֆլեյտաները վկայում են, որ հին չինացիները երաժշտական մշակույթին ավելի վաղ են տիրապետել, քան ստեղծել են գիրը՝ կարծում են տեղացի գիտնականները: 

Քարե դարի երաժշտական գործիքները ունեն ոսկրե ձողիկների տեսք՝ մոտ 20 սմ երկարությամբ: 

Ֆլեյտաներից բացի՝ հնագետները Ցզյախու վայրում գտել են կերամիկայի նմուշներ, աշխատանքային քարե գործիքներ, ինչպես նաև գուշակության ոսկորներ: