18:50 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ի պաշտպանություն «Փակ շուկայի»՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր բողոքի հերթական երթն ու ակցիան անցկացրեց՝ այս անգամ Զեյթունի «Երևան սիթի»-ի մոտ:
Ակտիվիստներն անցորդներին հորդորում էին բոյկոտել «Երևան սիթի» սուպերմարկետները և առևտուր անել միայն փոքր ու միջին խանութներից:
Նախաձեռնության անդամներին Զեյթունի «Երևան սիթի»-ի մոտ դիմավորեցին ինչպես կարմիր գլխարկավորները, այնպես էլ Ալեքսանյանի մեկ այլ պաշտպան, ով ոստիկանների հավաստմամբ՝ հոգեկան շեղումներ ունի: Նա օրեր առաջ հայտնվել էր «Փակ շուկայի» մոտ և հայհոյում ու հարձակվում էր մարդկանց վրա:
Այսօր էլ այդ անձն իրեն կրկին ագրեսիվ էր պահում և փորձ արեց կրկին հարձակվել մարդկանց վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: