18:44 , 1 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Foreign Policy Journal»-ը տպագրել է «Անկայուն Եվրոպական քաղաքականությունը Հարավային Կովկասում» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը`որոշ կրճատումներով.
«2013թ. Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները զարմացնող չէին: Այն, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը պետք է հաղթեր ընտրություններում, արդեն ընտրություններից առաջ էլ էր պարզ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԱՄՆ պետդետատամենտը քննադատել էին ընտրությունները, այն որակելով խեղաթյուրված: Ադրբեջանում կայացած ընտրությունները ոչ մի հնարավորություն չեն ընձեռում դիվանագիտական հարթեցմանը:
Այն, որ ԵՄ-ն կոշտ մոտեցում կցուցաբերեր Ադրեբջանի հանդեպ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից առաջ, անհնարին էր: Կայունությունը պատմականորեն կարևորագույն առաջնահերթություններից է և իրական քաղաքականությունն մեր օրերում առաջնահրեթ է:
Գաղտնիք չէ, որ Եվրոպան, ԱՄՆ-ն և ԵԱՀԿ-ն հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին, հատկապես Ղարաբաղի հակամարտության հարցում:
Չկարգարվորված Ղարաբաղի հակամարտության ամենաշոշափելի արդյունքը` թուրք-ադրբեջանական էմբարգոն էր Հայաստանի հանդեպ` փակելով իր սահմանի 84 տոկոսը` թողնելով առևտրական սահման ունենալ միայն Իրանի և Վրաստանի հետ:
Ադրբեջանի քաղաքականությունը ստիպում է հայերին ընտրություն կատարել «բարգավաճում առանց Ղարաբաղի կամ աղքատություն Ղարաբաղի հետ»: Նույն վերաբերվում է Թուրքիայի քաղաքականությանը, վերջինս փորձում է այնպես անել, որ Հայաստանը հետ կանգնի` 1915թ Հայոց ցեղասպանության հարցում գործադրված ջանքերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ