Երևանում տեղի ունեցած խոշոր և շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 12 անձ


17:40 , 1 նոյեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Շագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում՝ Հալաբյան փողոցի թիվ 34/1 շենքի դիմաց, բախվել էին 7 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով 12 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Քննիչ Ա. Վանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչ, 62-ամյա Վահրամ Մարտիրոսյանի վարած թիվ 52Ա եթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 22 36 Տ համարանիշի միկրոավտոբուսը, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 49-ամյա Արայիկ Թարխանյանի վարած ГАЗ 32 213 մակնիշի 34 ՏM 174 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հենրիկ Գյուրջյանի վարած «Ժանժակ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 37 երթուղին սպասրկող ГАЗ 32 213 մակնիշի 28 38 Տ համարանիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mercdes մակնիշի 96 QC 006 համարանիշի, Երևանի բնակիչ 40-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Վիար» ՍՊԸ-ին պատկանող թիվ 27 երթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 08 51 Տ համարանիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Ռուբիկ Մարգարյանի վարած «Տարոն-Ռոբերտ» ՍՊԸ-ում հաշվառված թիվ 5 երթուղին սպասարկող ГАЗ 32 213 մակնիշի 43 11 Տ համարանիշի և Երևանի բնակիչ, Երվանդ Մարտիրոսյանի վարած Wolksvagen մակնիշի 34 VՍ 795 համարանիշի ավտոմեքենաները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ