17:37 , 1 նոյեմբեր, 2013Թեպետ Բեռլինում արդեն կեսգիշերին մոտ էր, փողոցներում դեռևս մութ չէր: Յուրաքանչյուր փողոց լուսավորված էր անընդմեջ տեղացող կրակոցներից, ռուսների հրետանու գնդակոծությունն ավելի էր մոտենում Երրորդ Ռեյխի կենտրոնին:
1945 թ.-ի ապրիլի 27-ի ուշ գիշերը ոչ մի մարդ Գերմանիայում այլևս չէր հավատում, թե նացիստները դեռևս հաղթելու շանս ունեին: Իր բունկերում պատսպարված` անգամ այն մարդը, ով ինքն էր այսպիսի ավիրածության մատնել իր երկիրը, գիտակցում էր, որ պատերազմն ավարտվել է: Ադոլֆ Հիտլերը նայում էր Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի նկարին, ում փայլուն ռազմական խելքով նա մշտապես հիացել է, և մտածում էր ճակատագրի փոփոխականության մասին:

Ադոլֆ Հիտլերի փախուստը ըստ «Գորշ գայլը» գրքի: Ասում են, որ Էվա Բրաունը (պատկերված նկարի աջ կողմում) ուղեկցում էր Հիտլերին, երբ նա գաղտնի թունելով Բեռլինի իր բունկերից փախուստի դիմեց: Այսպես կոչված «հրաշագործ զենքերը» այդպես էլ տեղ չհասան, իսկ նրա երբեմնի հզոր բանակներն արդեն լոկ անցյալի հիշողություն էին դարձել:
Ֆյուրերը և երեք տարբերակները
Նա կարող էր թույլ տալ, որպեսզի ռուսները գերի վերցնեին իրեն, սակայն նվաստացումն անտանելի կլիներ: Նա կարող էր ինքանսպանություն գործել, սակայն ով կարող էր նրան փոխարինել: Հաստատ առաջ կգար մի Չորրորդ Ռեյխ, և այն առաջնորդելու համար իր կարիքը կզգացվեր: Հենց դա էլ ստիպում էր մտածել մի այլ տարբերակի` փախուստի մասին:
Ամեն ինչ մինչև վերջին մանրուքը նախապատրաստվել էր Հենրիխ Մյուլլերի կողմից: Անգամ հոգ էր տարվել, որպեսզի այն դիերը, որոնք որ պետք է ներկայացվեին իբրև Հիտլերի և նրա ապագա հարսնացու Էվա Բրայդի դիեր, հագած լինեին նրանց զգեստները:
Երբ Հիտլերի աշխատավայրի ժամացույցը կեսգիշերի տասներկուսը ցույց տվեց, Հիտլերը գլխով ազդանշան տվեց: 20 րոպե անց գաղտնի թունելից երեք տիպ դուրս եկան: Եթե Գերմանիայի որևէ քաղաքացի տեսներ, թե ինչպես էր Հիտլերը ճողոպրում այն վախկոտների պես, որոնց ինքն այդքան արհամարհում էր, նա պարզապես կապշեր: Փախուստի ժամանակ Հիտլերի հետ էին Էվա Բրաունը և նրա խորթ եղբայր Հերման Ֆեգելեյնը:
Խույս տալով կրակոցներից և պայթյուններից` այս փոքր խումբն ուղևորվեց դեպի Հոհենզոլերնդամ, որն անցնում էր Բեռլինի կենտրոնով: Երբեմնի մոդայիկ զբոսայգին այժմ վերածվել էր թռիչքուղու: Հիտլերին ու իր ուղեկիցներին սպասում էր Junkers-52 ինքնաթիռը, որի օդաչուն Լյուֆտվաֆեի (Գերմանիայի ռազմաօդային ուժերի) փորձառու օդաչու Պետեր Բաումգարտն էր:
Հիտլերն ու իր ուղեկիցներն ինքնաթիռ բարձրացան: Նախքան նրանք կհասցնեին հարմար տեղավորվել այնտեղ, ինքնաթիռն անասելի արագությամբ սլացավ դեպի հյուսիս:
Ֆյուրերը հրաժարվեց նայել պատուհանից, քանզի չէր ցանկանում տեսնել հետևում թողած դժոխային տեսարանը: Նա գնում էր` նոր աշխարհում նոր կյանք սկսելու: Շատ այլ նացիստների պես նա ևս այդ կյանքը պետք է սկսեր Արգենտինայում:
Կան մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում են Հիտլերի փախուստի մասին պատմությանը:
Հիտլերի ուղին ոլոր-մոլոր էր: Դանիայում վայրէջք կատարելուց հետո նա թռավ Իսպանիա, որտեղ Գեներալ Ֆրանկոն նրան ապահովեց ինքնաթիռով, որով նա ուղևորվեց Կանարյան կղզիներ:
Այնտեղից Ֆյուրերը սուզանավով ուղևորվեց Արգենտինայի ափ: Նա իջավ Բուենոս Այրեսից մոտ 300 մղոն (482.8032 կմ.) հեռավորության վրա գտնվող Նեկոչեա փոքր նավահանգստում: Դրանից հետո Հիտլերն այլևս երբեք չի լքել Արգենտինայի սահմանները: Չնայած նրան այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել նոր ռեյխի մասին իր երազանքը, նա գտավ ընտանեկան երջանկություն` ամուսնանալով Էվա Բրաունի հետ: Էվա Բրաունն ու Հիտլերը երկու դուստր ունեցան: Ադոլֆ Հիտլերը` պատմության ամենաբիրտ բռնապետներից մեկը, մահացավ 17 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո` 1962 թ.-ի փետրվարի 13-ին, 73 տարեկան հասակում: Փաստորեն Հիտլերի վաղեմի թշնամին` Ուինսթոն Չերչիլը, նրանից ավելի երկար ապրեց:
Նման պատմությունը հնարովի կթվար շատերին, սակայն կան մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում են դրան:
«Գորշ գայլ. Ադոլֆ Հիտլերի փախուստը» գրքում բրիտանացի գրողներ Ջերարդ Ուիլյամսը և Սայմոն Դունսթանը պնդում են, որ Ֆյուրերը փախուստի է դիմել ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է վերևում:
Հիտլերի փախուստի մասին գրած արգենտինացի լրագրող Աբդել Բաստին բրիտանացի այս երկու գրողներին մեղադրել է գրագողության մեջ՝ ընդգծելով, որ վերջիններս պարզապես յուրացրել են նացիստների կողմից Արգենտինա փախչելու վերաբերյալ իր կատարած հետազոտությունը: Նա փոխհատուցում է պահանջում: Ջերարդ Ուիլյամսը և Սայմոն Դունսթանը հերքում են իրենց մեղավորությունը` նշելով, որ տվյալ թեմայով գրքեր գոյություն են ունեցել դեռևս 1953 և 1987 թվականներին, և որ իրենք երբևէ որևէ մեկից գրագողություն չեն կատարել:
Հիտլերի փախուստի մասին պատմությունը շատերին անհավանական է թվում, սակայն չէ որ բազում նացիստներ, այդ թվում` տխրահռչակ Ադոլֆ Էյխմանը և Յոզեֆ Մենգելեն, փախել են պատերազմից հետո: Արդյոք հնաավո՞ր չէ, որ Հիտլերն էլ նրանց նման փախուստի դիմած լիներ: Ջերարդ Ուիլյամսն ասում է, որ Ադոլֆ Հիտլերի փախուստի պատմության մասին տարբեր վարկածներ կան: Դրանք տարածվել են 1945 թ.-ից:

Պատերազմին հետևող տարիներին ոչ մի համոզիչ ապացույց չգտնվեց, որը կվկայեր այն մասին, որ Հիտլերն իրոք մահացել է: Հետաքննիչների հիմնական խնդիրևն այն էր, որ ոչ մի իրեղեն ապացույց չէր հաստատում Հիտլերի մահվան փաստը: Ֆյուրերի բունկերի մոտ հայտնաբերված գանգի ֆրագմենտների հետազոտությունը, որն անցկացվել է 2009 թվականին, ցույց տվեց, որ այդ գանգն իրականում պատկանել է կնոջ:
1952 թվականին Դուայթ Էյզենհաուերը ասել է. «Մենք չենք կարողացրել գտնել Հիտլերի մահվան մասին փաստող որևէ փաստական վկայություն: Շատերը կարծում են, որ նա փախել է»: Եվ այնուամենայնիվ, պատմաբանների ճնշող մասն այսօր կարծում է, որ Հիտլերն ինքնասպանություն է գործել 1945 թ.-ի ապրիլի 30-ին:
MI-6-ի նախկին սպա և պատմաբան Հյու Տրևոր Ռոպեն ընդգծում է, որ հարցաքննել է բազմաթիվ վկաների, որոնք բոլորն էլ պնդում են, որ Հիտլերն ինքնասպանություն է գործել՝ դրանից առաջ սպանելով Էվա Բրաունին: Նա գտնում է, որ եթե ֆյուրերն իսկապես փախչեր Հարավային Ամերիկա, ապա այդ մասին տեղյակ մարդիկ հավանաբար չէին լռի: Չէ՞ որ անհնար է գաղտնի պահել նման կարևոր տեղեկատվությունը: Ոչ մի լուրջ պատմաբան Հիտլերի փախուստի մասին վարկածները արժանահավատ չի համարում: