20:11 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բավարիայի Վյուրցբուրգ քաղաքում տաքսիստը տարեց զույգին է վերադարձրել մեքենայում մոռացված 250 հազար եվրոն՝ հայտնում է Euromag-ը:
«Այդ ողբերգական սխալմունքը կարող էր «կոտրել» տարեցներին: Ես ուրախ եմ, որ վերջնական արդյունքում ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- համեստորեն պատմել է տաքսիստը:
Տաքսու վարորդի խոսքով՝ ինքը մեծ պլաստիկե փաթեթը նկատել է հետևի նստարանին միայն այն ժամանակ, երբ մեքենա պետք է նստեր հաջորդ ուղևորը:
Կես ժամ անց տաքսիստը թոշակառուներին է հանձնել մոռացված գումարով փաթեթը: