Ինտելեկտը կախված է նրանից, թե ինչ երաժշտություն եք լսում


20:00 , 1 նոյեմբեր, 2013

Ինտելեկտի գործոնը պարզող թեստերի արդյունքների հիման վրա պարզվել է, որ ամենացածր ցուցանիշներն են ցույց տվել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ հիպ-հոփ և rnb ժանր երաժշտության սիրահարներն են եղել: Իսկ ավելի բարձր է նկատվել դասական և սիմֆոնիկ երաժշտություն նախընտրողների մոտ: Բազմաթիվ ծնողներ չափազանց զարմացել էին, երբ իմացել էին, որ ծանր ռոք նախընտրող երեխաների մոտ գրանցվել են ամենաբարձր ցուցանիշները:

Հետազոտության որոշ արդյունքները գիտնականների համար զարմանալի էին: «Ամենահետաքրքիր  գործոններից մեկն այն էր, որ դասական երաժշտություն և ծանր ռոք սիրող մարդիկ շատ նման են իրար: Երկուսն էլ ստեղծագործ անձնավորություններ են, սակայն ոչ շատ չշփվող»,- ասում է գիտնականներից մեկը,- «Հիմնականում ընդունված է համարել, որ ռոք լսող մարդիկ միշտ դեպրեսիայի մեջ են և ագրեսիվ են, սակայն իրականում նրանք ոչ միայն անվտանգ են հասարակության համար, այլև նաև կարող են սոցիումին օգտակար լինել»:

Երաժշտության ժանրերը և նրանց երկրպագուների բնավորության բնորոշ գծերը

BLUES – Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, հանգիստ 

JAZZ - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ 

CLASSICAL MUSIC - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, ինքնամփոփ, հանգիստ 

RAP - Բարձր ինքնագնահատական, շփվող 

OPERA - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, մեղմ 

COUNTRY AND WESTERN – Աշխատասեր, շփվող 

REGGAE - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, շփվող, ոչ աշխատասեր 

DANCE – Ստեղծագործ, շփվող անձնավորություն

INDIE – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, անհանգիստ 

ROCK/HEAVY METAL – Ցածր ինքնագնահատական, ստեղծագործ, ոչ աշխատասեր, չշփվող 

CHART POP - Բարձր ինքնագնահատական, ոչ ստեղծագործ, շփվող, հանգիստ 

SOUL - Բարձր ինքնագնահատական, ստեղծագործ, հանգիստ, մեղմ