Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան


16:28 , 1 նոյեմբեր, 2013

Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի ՎրաստանPanorama.am-ը գրում է.

Վրաստանը Հայաստանին վերադարձնելու է ավելի քան 470 հազար կգ վարակված կարտոֆիլ: Այս մասին գրում է «Ագրեգատոր» ինտերնետային կայքէջը, ապա վկայակոչելով Վրաստանի եկամուտների նախարարության լրատվական ծառայությանը, հայտնում` Սադախլո անցակետում հայտնաբերվել է, որ կարտոֆիլը վարակված է եղել փտախտով ու քաղցկեղով:

Ըստ լրատվամիջոցի, կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա, հետազոտության արդյունքում պարզվել է, որ 114 500 կգ կարտոֆիլ վարակված է եղել, իսկ մնացածն ուսումանասիրության փուլում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ