Գերմանիան դարձել է առաջին պետությունը, որը թույլատրել է անորոշ սեռը


15:20 , 1 նոյեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Գերմանիան դարձել է Եվրոպայում առաջին պետությունը, ուր թույլատրվում է նորածին երեխային գրանցելիս արական կամ իգական սեռի փոխարեն ընտրել «անորոշ» սեռը:

Հերմաֆրոդիտ երեխաների ծնողները պետք է իրավունք ունենան ծննդյան վկայականում երեխայի սեռը գրանցելիս F (իգական) կամ M (արական) սեռի փոխարեն ընտրել X (անորոշ) սեռը. գրում է BBC-ն:

Այս որոշումը ուղղված է` հնարավորույթուն տալու երեխայի ծնողներին չշտապել վիրահատական միջամտության միջոցով արագ որոշել երեխայի սեռական պատկանելությունը:

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների` աշխարհում 2 հազար նորածիններից մեկը հերմաֆրոդիտ է ծնվում: