Գերմանիան փորձում է իր ինքնուրույն դեմքը ցույց տալ և խաղալ իր կանոններով


15:12 , 1 նոյեմբեր, 2013

Այն բանից հետո, երբ գերմանական իշխանություններն իմացան, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները երկար տարիներ է` լսում են Անգելա Մերկելի հեռախոսազրույցները և չբավարարվելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տված պատասխաններից, փաստորեն գերմանական իշխանությունները մի քանի օր առաջ կատարեցին իրենց կոնտր քայլը. այսօր արդեն ռուսական մամուլը գրում է, որ գերմանական Բունդեսթագի պատգամավորներից մեկը ժամանել է Մոսկվա և գաղտնի երեքժամյա հանդիպում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցունեցել Էդուարդ Սնոուդենի հետ: Այսօր արդեն գերմանական մամուլը գրում է, որ գերմանական Բունդեսթագը պատրաստվում է քննարկել Էդուարդ Սնոուդենին ապաստարան տրամադրելու հարցը: Փաստորեն, վերջին տարիներին առաջին անգամ ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակից համարվող Եվրամիության ամենաազդեցիկ անդամը` Գերմանիան, անպատասխան չի թողնում ԱՄՆ-ի քայլը և փորձում է քաղաքական պատասխան տալ Միացյալ Նահանգներին: Կարելի է ենթադրել, որ Եվրոպան կամ գոնե Գերմանիան փորձում է իր ինքնուրույն դեմքը ցույց տալ և խաղալ իր կանոններով: