15:01 , 1 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր ֆուտբոլիստներին կոչ է արել լրջությամբ մոտենալ երկրի առաջնությունում իրենց հերթական մրցակցին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Բունդեսլիգայի 11-րդ տուրում դորտմունդցիները կհյուրընկալեն «Շտուտգարտին»:
«Շտուտգարտի» կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բացի այդ, այս թիմը լավ մարզավիճակ ունի: Մենք շատ ուշադիր պետք է գործենք այն պահերին, երբ մրցակիցը գնդակով կլինի: «Բորուսիան» պետք է երկրպագուներին ցուցադրի իր լավագույն որակները»,- նշել է Կլոպը: