Վիետնամում լույս աշխարհ է եկել երկրի 90-միլիոներորդ քաղաքացին


14:31 , 1 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտյան Վիետնամի մայրաքաղաքում լույս աշխարհ եկած աղջիկը, որին անվանել են Տյուխի Զունգ, դարձել է Վիետնամի 90-միլիոներորդ քաղաքացին: 3,2 կգ-անոց երեխան ծնվել է Մանկաբարձության ու գինեկոլոգիայի կենտրոնական հիվանդանոցում: 

Այսպիսով, Վիետնամը 14-րդ տեղում է աշխարհում բնակչության քանակով ու 3-րդը՝ Հարավարևելյան Ասիայում: 

Երեխան ու ևս 9 երեխաներ, որոնք երեկ են ծնվել, հատուկ նվերներ կստանան երկրի փոխնախագահ Նգուեն Տխի Զոանից: 

Վիետնամի իշխանությունները, ի պատիվ նորածինների, կազմակերպելու են տոն ու երաժշտական փառատոն:

Վիճակագրական տվյալների համաձայն ՝ հանրապետության բնակչության աճի տեմպերը ավելանում են տարեկան մոտ 1%-ով: