10 ամենատարօրինակ հոգեկան խանգարումները


21:30 , 1 նոյեմբեր, 2013

1. Լանդաու-Կլոֆֆների ախտանիշ

july11-007

Այս հոգեկան խանգարումով հիմնականում տառապում են 5-7 տարեկան երեխաները: Լանդաու-Կլոֆֆների ախտանիշն արտահայտվում է մտքերը սխալ դասավորելով և լեզուն չհասկանալով: Այս հիվանդության ժամանակ որոշ դեպքերում կարող են ջղաձգումներ առաջանալ: Լանդաու-Կլոֆֆների ախտանիշի առաջացման գիտական հստակ բացատրություն դեռևս չկա: Տարօրինակն այն է, որ երեխաներն ի սկզբանե բարեհաջող յուրացնում են լեզվային ունակությունները, իսկ հետո` աստիճանաբար կորցնում դրանք:


2. Օբուլոմանիա

Screen-Shot-2013-05-06-at-7.35.50-PM

Օբուլոմանիան ոչ շատ հայտնի խանգարում է: Խոսքը անկայունության նոպաների մասին է: Այդ հիվանդությամբ տառապողները թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես նորմալ են, առանց որևէ շեղումների, սակայն հիվանդությունն արտահայտվում է այն ժամանակ, երբ նրանք կանգնում են ընտրության առջև: Այդ դեպքում նրանց մոտ լուրջ խնդիրներ են սկսվում: Նրանք նույնիսկ չեն կարողանում ամենահասարակ ամենօրյա գործերն անել: Օրինակ, զբոսանքի գնալու կամ տանը մնալու ընտրությունը կարող է նրանց անհավանական շփոթության մեջ գցել:


3. Մերի Հարտի ախտանիշ

MaryHartAAFeb09

Սա, իսկապես, չափազանց տարօրինակ հիվանդություն է: Դեպքեր են գրանցվել, երբ մարդիկ լսել են հաղորդավարուհի Մերի Հարտի ձայնը և ջղաձգումներ են ունեցել: Այս դեպքն ուսումնասիրող բժիշկներից մեկը հաստատել էր, որ հիվանդի մոտ իրոք նոպա էր սկսվել, այն պահին, երբ նա լսել էր Մերի Հարտի ձայնը: Հիվանդը շփոթված վիճակի մեջ էր հայտնվել, և նրա մոտ ուժեղ գլխացավ էր սկսվել: Հարկավոր է նշել, որ այս տարօրինակ խանգարումը նկատվում է միայն նրանց մոտ, ովքեր ունեն նաև այլ խանգարումներ:


4. Կոֆեինի պատճառով առաջացած տագնապի զգացում

anxiety

Գիտնականները հաստատել են, որ կոֆեինը սրում է տագնապի զգացողությունը: Այն մարդիկ, որոնց մոտ արդեն նկատվում են տագնապի խանգարումներ, ավելի դյուրընկալ են կոֆեինի ազդեցությանը:


5. Բոանտրոպիա

3561962220_81669fb632_z

Բոանտրոպիան տարօրինակ խանգարում է, որի ժամանակ մարդն իրեն կով կամ ցուլ է համարում: Այս հիվանդությունը սկզբում երազանքի պես մի բան է թվում, իսկ հետո ամբողջովին կլանում է մարդուն և վերածվում է մոլուցքի: Բոանտրոպիան կարող է առաջանալ նաև հիպնոսի հետևանքով, եթե, իհարկե, մարդը ենթարկվում է նրա ազդեցությանը:


6. Աուտոֆագիա

eating-hand1

Աուտոֆագիայի ժամանակ հիվանդները ուտում են իրենց մարմնի որոշ մասերը. նրանք ուղղակի կծում և ծամում են այն: Մի մարդ սկսեց կրծել իր եղունգները, և արդյունքում կրծոտեց իր բոլոր մատները: Ինչպես այլ խանգարումներ, սա նույնպես բարդության տարբեր աստիճաններ ունի:


7. Օտար ձեռքի ախտանիշ

thumb

Հիվանության իմաստը այն է, որ ձեռքն իրեն այնպես է պահում, կարծես թե ունի իր սեփական բանականությունը: Ձեռքն ինքն իրեն շարժվում է, բռնվում առարկաներից, արձագանքում է այլ մարդկանց հպումներին` առանց իր տիրոջ կառավարման:


8. Թայջին Կուոֆուշո

taxation_and_office_etiquette_in_japan

Այս երևույթն առավել տարածված է Ճապոնիայում կամ նրանց մոտ, ովքեր մեծացել են ճապոնական մշակույթի ավանդույթների համաձայն: Թայջին Կուոֆուշո հիվանդության ժամանակ մարդիկ խուճապային վախ են զգում` շփման ժամանակ ինչ-որ բան կարող է սխալ ընթանալ: Օրինակ, եթե Դուք սխալ հագնված լինեք կամ ինչ-որ մեկին վիրավորեք:


9. Էրոտոմանիա

16152563_BG1

Էրոտոմանիայով տառապող մարդիկ համոզված են, որ իրենց ինչ-որ մեկը սիրահարված է: Ընդ որում, էրոտոմանին ենթադրյալ սիրահարված մարդը կա՛մ բարձր սոցիալական դիրք ունի, կա՛մ հանրահայտ աստղ է: Այս խանգարումը չափազանց դժվար է հաղթահարել: Եթե նույնիսկ ենթադրյալ սիրահարը բառացիորեն հերքի իր զգացմունքները, ապա, միևնույնն է, դա բավարար չի լինի հիվանդին համոզելու համար:  


10. Ռայլի-Դեյի ախտանիշ

Screen-Shot-2013-05-06-at-7.47.30-PM

Ռայլի-Դեյի ախտանիշը հայտնի է նաև ընտանեկան դիզավտոնոմիա անվամբ: Սա ժառանգական խանգարում է: Հիմնականում այս ախտանիշն ազդում է նյարդային համակարգի վրա: Չնայած նրան, որ ախտանիշները չափազանց տհաճ են, կան արտահայտման նաև այլ տարօրինակ ձևեր: Նրանցից գլխավորն այն է, որ հիվանդների մեծամասնությունը բացարձակ ցավ չեն զգում: Թեև դա կարող է շատ լավ հնչել, սակայն ցավը շատ անհրաժեշտ զգացողություն է և որոշ խնդիրների դեպքում, այն ուղեղին համապատասխան ազդանշաններ է ուղարկում: