Կանադայում կինը Հելոուինի դդումներում փորձել է 2 կգ կոկաին անցկացնել


13:35 , 1 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Նախօրեին Մոնրեալի օդանավակայանում ձերբակալվել է մի կին, ով Հելոուինի տոնական դդումների մեջ փորձել է անցկացնել կոկաին: Այս մասին գրում է Agence France Presse-ն:

Կանադայի սահմանապահ ծառայությունների աշխատակիցը նշել է, որ օդանավակայանի աշխատողներին տարօրինակ է թվացել դդումների չափազանց մեծ քաշը, որից հետո դրանք անցկացրել են ռենտգենային սարքի միջով: Դդումներում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 2 կգ կոկաին:

26-ամյա Մերսեդես Խերես Ֆարիասը ձերբակալվել է հենց օդանավակայանում: Դեռևս չի նշվում, թե որ երկրի քաղաքացիություն ունի կինը:

Կանադայի օրենքների համաձայն` թմրանյութեր պահելու ու տարածելու համար նրան սպառնում է երկու տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի` դարձյալ Հելոուինի տոնակատարությունների ժամանակ, հիշարժան դեպք էր տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում, երբ բրիտանացի տղամարդն իրենից տոնական կոնֆետներ խնդրող երեխաներին բաժանել էր կոկաինի փոքրիկ փաթեթներ: