Հանրապետությունում պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.3%-ով


12:31 , 1 նոյեմբեր, 2013

Հանրապետությունում պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.3%-ովPanorama.am-ը գրում է.

Պարենային ապրանքների գները հոկտեմբեր ամսին սեպտեմբերի նկատմամբ աճել են 0.3%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում` 2012թ-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է 7.1% գնաճ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` թանկացումները մեծապես պայմանավորվել են մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 0.5-4.0% գնաճով:

Մեկ ամսվա ընթացքում բանջարեղենի գներն աճել են մինչև 9.3%-ով, ձկնամթերքի գները` 1.5%-ով, մսամթերքի ու կաթնամթերքի գները` 0.5%-ով և հացամթերքի գները` 0.1%-ով:

Մրգի ապրանքախմբում մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 4.1% գնանկում, ինչը հիմնականում արքայանարնջի` 48.8%, տանձի` 16.6%, նռան` 11.2%, ընկույզի միջուկի` 10.2%, խաղողի` 7.8%, կիտրոնի`4.2% գնանկման արդյունք է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ