12:18 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ձախլիկները հաճախ են ունենում հոգեկան խանգարումներ, այդ թվում՝ շիզոֆրենիա: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է գիտական Sage Open ամսագրում:
Գիտնականների եզրակացությունը հիմնված է հոգեբուժարաններից վերցված՝ հիվանդների ուսումնասիրությունների տվյալների վրա:
Մասնավորապես պարզվել է, որ ձախլիկների 11%-ը տառապում է տրամադրության տարբեր շեղումներով, իսկ 40%-ը՝ շիզոֆրենիայով: