11:19 , 1 նոյեմբեր, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Ինձ կարող եք բացատրել, թե ինչով են տարբերվում Հելլոուինի նման ապուշությունը քարոզող ակումբ-սրճարանները Ծոմակի ակումբից?…Զարմանալի է, որ ծոմակային աղբի նման այս հիմար, օտարամոլ տոնն են կապկում, նմանակում Արևմուտքից: Ընդօրինակելու շատ լավ բաներ կա, դա ընդօրինակեք…Նման աղբերի հետ գալիս են մյուս ավելի լուրջ աղբերը ու հաջողությամբ տարածվում վիրուսի նման…
Շատերը նույնիսկ չեն էլ հասկանում նաև թե ինչ է այդ Հելոուին կոչվածը, ինչ է դա , ինչ ՙՙ խորհուրդ ՚՚ ունի, ինչ նպատակ: Ուղղակի սովոր են ընդօրինակեն, այս դեքում ավելի ճիշտ է՝ կապկեն…
Ուղղակի պետք է հիշեք, որ հայ առաքելական եկեղեցին մերժում է այդ հեթանոսական, մոգախառն, անիմաստ տոնը: Այդ Բրիտանական հին հեթանոսական տոնը որպես նորամուծություն տարածելու փոխարեն տոնենք մեր ավանդական, ազգային տոները: Եթե մոռացվել են՝ վերականգնենք, զարգացնենք, նոր շունչ տանք և կազմակերպենք:
Այստեղ մեծ, շատ լուրջ խնդիրներ ունեն նաև մեր եկեղեցին, պետական, տեղական ինքնակառավարման մարմինները՝ մշակույթի բաժինները, վարչությունները, մշակույթի, սպորտի ևերիտասարդության, կրթության և գիտության նախարարությունները, մեր ազգագրագետները: Մշակույթը, դաստիարակությունը միայն անկապ համերգներ կազմակերպելը, հրավառությունները չեն: Դա նաև մեր հայկական ավանդական տոների, ազգային սովորույթների, ազգագրական երգ ու պարի պրոպագանդումը, վերականգնումը ևդրանց նոր ոգով մատուցելն ու տարածելն է…