ԵՄ-ը գումարներ է փնտրում Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանելու համար


11:08 , 1 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Եվրամիությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ է վարում Ուկրաինային վարկ տրամադրելու վերաբերյալ, եթե երկիրը Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման տակ հայտնվի: Այս մասին Ռոյթերին ասել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները:

Ուկրաինայի մերձեցումը ԵՄ հետ զայրացնում է Ռուսաստանին, որը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը եւ պահանջում է մարել տրված վարկերը:

Եթե Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագիրը ստորագրվի եւ Կրեմլը պատասխան քայլեր ձեռնարկի, ԵՄ-ը պահեստային տարբերակ ունի երկրին գազով ապահովելու եւ արտակարգ վարկ տրամադրելու վերաբերյալ: Ֆինանսավորման չափը դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ կպահանջվի 10-15 միլիարդ դոլար: