Ազգային Վիճակագրական Ծառայությունը հրապարակել է արտագաղթի ցուցանիշները


10:58 , 1 նոյեմբեր, 2013

Ազգային Վիճակագրական Ծառայությունը հրապարակել է արտագաղթի ցուցանիշները ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Ըստ տվյալների, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 1 118 693 ՀՀ քաղաքացի, ժամանել՝ 996 492 քաղաքացի։ Մեկնողների և ժամանողների հաշվեկշիռը բացասական է՝ – 122 191։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանից անվերադարձ մեկնել են 122 հազար հոգի։ Նշենք նաև, որ արտագաղթի տեմպը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է։ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը 109 405 էր, այսինքն` աճը կազմում է 12 786: Անկեղծ ասած այնքան էլ չեմ հավատում այս տվյալների հավաստիությանը, քանի որ ամենօրյա աչքի տեսածն այլ բան է ասում, և կարծում եմ տարբերությունը մեղմ ասած <<փոքրացված>> է: Նույնիսկ եթե այս թիվը ճիշտ է, ապա կարծում եմ մեր իշխանությունները դեռ բավականին անելիքներ ունեն` երկիրը վերջնականապես դատարկելու հարցում, և դեռ պետք է ցույց տան իրենց <<ջանասիրությունը>>: