Անջելինա Ջոլին մտադիր է նախագահ դառնալ


10:54 , 1 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Հոլիվուդյան կուլիսներում նոր բամբասանքներ են շրջում: Խոսում են, որ Անջելինա Ջոլին մտադիր է մասնակցել 2016 թ. կայանալիք նախագահական ընտրություններին:

Ջոլին այժմ ակտիվ մասնակցում է բոլոր գագաթաժողովներին ու իր պարտականություններ է կատարում` որպես ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան:  

Բայց պարզվում է, որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են պատրաստ զիջել դերասանուհուն Սպիտակ տունը:

ԱՄՆ նախկին 1-ին տիկին Հիլարի Քլինթոնը, օրինակ, կարծում է, որ Ջոլին չի կարող նման պատասխանատու պաշտոն զբաղեցնել: Հիլարին նրան անվանել է «դատարկ», ում տեղը նախագահական աթոռին չէ:

Ջոլին 2016-ի ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ որևէ հայտարարություն դեռևս չի արել: Դերասանուհին այժմ Ավստրալիայում է, որտեղ ընթանում են նոր ֆիլմի նկարահանումները: