Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:44 , 1 նոյեմբեր, 2013

Դե որոշ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ լավ երգիչ լինելը չի նշանակում, որ նա` Սերժ Թանկյանը, կարող է չհարգել հայ ազգի արժեհամակարգը: Նրան որպես երգիչ ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Մի խոսքով ժողովուրդ ջան Թանկյանի երգիչ լինելու փաստը առաջին պլան բերելուց առաջ մտածեք, որ նա հիմնականում մարդ է ու նրա ընկերները` ԼԳՏԲ-ները թող մնան, որպես նրա ընկեր, եթե շատ է մտահոգ նրանց ապագայով թող տանի իրա մոտ: Մեր հարգելի մտավորականները գեյ են պաշտպանում, բայց մի հատ չմիավորվեցին ու ընդհանուր հայտարարություն չարեցին, օրինակ` ի պաշտպանություն սիրյահայերի կամ նրանց օգնելու համար

Մենք քեֆ-ուրախություն սիրող ազգ ենք: Ու հիմա մի որոշ զանգված, որոնք իրենց առաջադեմ են համարում, իսկ մնացած մարդկանց ովքեր չեն ընդունում դդում գլուխներին հետամնաց, նշում են հելլոինը: Ախր չեմ հասկանում իմ «առաջադեմ» հասարակություն ջան հին կելտական սովորույթը մեզ ինչներիս է պետք, ախր մենք տոներ ունենք, որ կելտական ցեղերից առաջ են եղել: Ոչինչ հույս ունեմ կմեծանան դդումները մի կողմ կդնեն ու հայկականությունը կընդունեն:

Հիշում եք, մի ժամանակ Հայաստանում «տաքսու պարկ բացելն» էր մոդայիկ, հիմա էլ հացադուլ կամ նստադուլն է դարձել մոդայիկ: Ով ցանկանում է հեղափոխություն նստադուլ է հայտարարում, ապա հացադուլ: Ըհը Օպերաի շենքի դիմաց նստել է Շանթը Հարությունյան ու ուզում է շժանթել Հայաստանս: Հեսա WIFI ինտերնետ կգտնի ու նոթբուքով ստատուսներ կգրի:

Բարի ամսվա սկիզբ բոլորին