09:35 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանադայի Տորոնտո քաղաքի քաղաքապետ Ռոբ Ֆորդը աշխատանքից հրաժարականի պատճառ չի տեսնում՝ կապված սկանդալային տեսագրության հետ, որում քաղաքապետը թմրանյութեր է օգտագործում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ֆորդն ինքը երկար ժամանակ հերքում էր նման տեսագրության գոյությունը:
«Ես աշխատանքից ազատվելու պատճառներ չունեմ»,- ժպտալով ասել է Ֆորդը լրագրողներին: Այս կարճ մեկնաբանությունից հետո նա ասել է, որ պետք է աշխատասենյակ վերադառնա՝ հեռախոսազանգերին պատասխանելու:
Տորոնտոյի ոստիկանապետը ևս խոստովանել է, որ թվայնացված տեսագրության առկայությունը Ֆորդին մեղադրանք ներկայացնելու հիմք չէ: