Օբաման կարգադրել է չգաղտնալսել ԱՄՀ-ի և ՀԲ-ի կենտրոնակայաններում հեռախոսային բանակցությունները


09:06 , 1 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալությանը կարգադրել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կենտրոնակայաններում չգաղտնալսել հեռախոսային բանակցությունները: 

Ինչպես հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից մեկը, նման որոշումն ընդունվել է ամերիկյան բոլոր հետախուզական ծրագրերի ընդհանուր վերանայման արդյունքում: 

«ԱՄՆ-ն էլեկտրոնային միջոցների օգնությամբ վերահսկողություն չի կատարում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կենտրոնակայանների նկատմամբ»,- ասել է նա Reuters գործակալությանը:

Նա չի հաստատել, որ նախկինում Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում է անցկացրել այդ կազմակերպություններում: