Հարսանեկան ֆոտոշարք՝ լեռներում


05:54 , 1 նոյեմբեր, 2013
Հարսանեկան ֆոտոշարք՝ լեռներում

Life.panorama.am-ը գրում է.

Հարսանեկան արարողությունը յուրաքանչյուր կնոջ ամենամեծ երազանքներից մեկն է, որի համար ջանք ու եռանդ չեն խնայում: Դա վերաբերում է նաև հարսանեկան արարողությանը նախորդող և հաջորդող միջոցառումներին, որոնցից է, օրինակ, հարսանեկան ֆոտոշարքի պատրաստումը: Չինացի ամուսնական զույգն որոշել է իր հարսանեկան հիշողություններն անմոռանալի դարձնել և հարսանեկան ֆոտոշարքն անց է կացրել մի քանի հարյուր մետր բարձրության վրա՝ ժայռից կախված: Բանն այն է, որ ամուսնական զույգն առաջին անգամ հանդիպել է լեռնագնացության ժամանակ: Երկուսն էլ լեռնագնացության սիրահարներ են, և այդ փաստը մեկ անգամ ևս ապացուցել են իրենց այս խենթ քայլով: