Պրն նախագահ, ասում են` ինձ առաջիկայում ազատելու եք աշխատանքից...


06:25 , 1 նոյեմբեր, 2013

Պրն նախագահ, ասում են ինձ առաջիկայում ազատելու եք աշխատանքիցIrakanum.com-ին հայտնի է դարձել, որ վերջերս, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել, մարզպետ Կովալենկո Շահգելդյանը փորձել է անձամբ առաջին ձեռքից ճշտել իր հավանական պաշտոնանկության հարցը:

-Պրն նախագահ, ասում են ինձ առաջիկայում ազատելու եք աշխատանքից:

-Առաջիկայում չէ, Սուրենիչ, դեռ մեկ տարի աշխատելու ես,-հանգստացրել է երկրի նախագահը: Սակայն, ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում մարզպետներին երիտասարդացնելու հարցն է: Irakanum.com-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում փոփոխվելու են Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզպետները: