01:38 , 1 նոյեմբեր, 2013Ինչ-որ մի «հիմար» որոշելա հեղափոխություն անի, դուրսա եկել փողոց ու ասումա տուն չեմ գնա էլ սենց ապրել չի լինի, ես պիտի իմ իրավունքների համար յա կռվեմ յա մեռնեմ: Արա այ Շանթ, բա 2013 թվին տենց բան կանե՞ն, հենա մի խումբ վիրավորված կանայք արդեն ֆեյսբուքում գրում են որ հիմար ես: Բա դու այ «հետամնաց» հեղափոխական, չգիտե՞ս որ 2013 թվին տենց չեն անում հեղափոխություն: Նստում են կոմպի առաջ ու մեծ մեծ փրթում են, փիլիսոփայում են, հավայի խոսում են, բոլորից ու ամեն ինչից բողոքում են, ով ինչ անումա անուն են դնում, պահանջում են որ բոլորը ամեն ինչ իմանան, ամեն ինչ անեն, ամեն ինչ իդեալական լինի, բայց քեզանից ոչինչ չսպասեն, որովհետև դու հո իրանց մակարդակին չե՞ս, դու վերջն ես, իսկ նրանք... «Էդ չե՞ք հայերդ» արտահայտությունն են գրում, մթոմ իրանք Պապուա Գվինեայից են, ստեղ ընդեղ գրում են Սերժ Սարգսյանը հրաժարականա տվել ու էդ մտքի օնանիզմից գերագույն հաճույք ստանում: Ուրախանում են էս կամ էն հայտնի մարդու «սատկելուց» բայց ստատուս են գրում մթոմ ցավում են, մտքի մեջ հայհոյում բոլորին թե ինչի՞ բոլոր լրատվականները գրեցին «էդ Սոս Սարգսյանի» մեռնելու մասին իսկ իրանց գյոզալ հերը մեռավ սկի Սլաքը չէր գրել... ասում են երգիրը երգիր չի ու բոլորին ասում են հելեք մի բան անենք ու իրանք նստում մյուս օրը կոմպով նայում ու ղժում ոնց են էդ հարիֆները գնացել մի բան անելու ու բռնվել. Թե չէ այ «հիմար» հելել ասում ես ես հեղափոխություն եմ անում... Հիմա ովա՞ ինքը մի բան անում որ դու անես այ «հետամնաց» չես կարու՞մ ուրիշների նման ասես դուք արեք ես խոսեմ... Չէ ախպեր ջան, հո մենք էլ քո նման չե՞նք գժվել, մենք գանք հեղափոխություն անենք` վաղը որ լավ եղավ ինչի՞ց ենք բողոքելու, հենա ասա էս ֆեյսբուքն էլ փակենք ու գնանք ձանձրույթից մեռնենք էլի: Մի կայֆ ենք բռնում առավոտից իրիկուն հավայի բողոքելով էն էլ ես ուզում ձեռներիցս առնես: Ժողովուրդ չեթաք, էդ սադրիչա, էդ հաստատ շպիոնա, չէ դավաճանա, չէ կարողա դավաճան սադրիչ շպիոնա, մի խոսքով հանգիստ վեր ընկեք տեղներդ սպասեք տեսեք ուրիշները ինչ կանեն` երբեք ուշ չի ուրիշի արած ձեզ ,վերագրելու հաջողության դեպքում, իսկ որ տապալվեց զատո կարաս արխային ասես «Ասում էի չէ՞ ձեզ, մի արեք...»