Ոչ մի օտար տոն մոռացնել չի տալիս քո ազգային արժեքները, եթե դու ինքդ չմոռանաս


23:20 , 31 հոկտեմբեր, 2013

Ոչ մի օտար տոն մոռացնել չի տալիս քո ազգային արժեքները, եթե դու ինքդ չմոռանաս: Դա նույնն է, երբ ասում են` աղանդները խարխլում են մեր եկեղեցին: Է~, եկեղեցիդ հզորացրու, մոտեցրու մարդկանց հոգիներին, տեսնեմ աղանդները ոնց են խարխլում: Ոչ Հելլոուինը, ոչ էլ Վալենտինի տոնը չեն վնասում մեր ազգային արժեքները, եթե մեր ազգային արժեքները մատուցվեն հնարավորինս գեղեցիկ ու ջերմությամբ: Էլ չեմ ասում` ինձ շատ էլ դուր է գալիս Հելլոուինը:Այ, էդպես: