Հանցագործությունների թիվը Հայաստանում աճում է


22:27 , 31 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 13474 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն ավելացել է 1761-ով կամ 15%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հանցագործությունների կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Երևանում կատարվել է 6865 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5764-ի դիմաց։