Բաղրամյանից ապօրինի բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին ու ևս 3 քաղաքացու


21:43 , 31 հոկտեմբեր, 2013

Բաղրամյանից ապօրինի բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին ու ևս 3 քաղաքացուNewsbook.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի: 

Newsbook.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:

«Հենց այս պահին ոստիկաններից մեկը նստել է իմ գրկում, այ այսպիսի այլասերվածության է հասել ոստիկանությունը»,- Newsbook.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը, որի ձայնը խռպոտ էր. Կիվիրյանը ծանր հևում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ