Արթուր Եդիգարյանի թիմը կմասնակցի Եվրոպայի լիգային


21:21 , 31 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի ակումբը՝ ղազախական «Կայրաթը», Եվրոպայի լիգայի 2014/15թթ. որակավորման փուլում հանդես գալու իրավունք է ստացել. տեղեկացնում է sports.kz-ը:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Իրտիշից» հանվել է երեք միավոր, արդյունքում Եդիգարյանի թիմն անհասանելի է դարձել առաջնության մյուս թիմերի համար: Այսպիսով` «Կայրաթն» արժանացել է առաջնության բրոնզե մեդալին և Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճել: