04:21 , 1 նոյեմբեր, 2013
Tert.am-ը գրում է.
Չին բժիշկներն ու մեդիաոլորտի ներկայացուցիչներն իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել բուժաշխատողներին հիվանդների շրջանում ծագած բռնությունների ալիքից պաշտպանելու համար։
Ինչպես նշում է The Telegraph-ը, վերջին շրջանում կտրուկ աճել են չին բժիշկների դեմ հարձակումները, բռնություններն ու անգամ սպանությունները։
Սպանության վերջին դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ, երբ Չզեցզյան նահանգի հիվանդանոցներից մեկում քթի վիրահատությունից դժգոհ 33-ամյա տղամարդը դաժանաբար՝ մուրճով ու դանակով, սպանել էր իր բժշկին։ Վնասվածք էր ստացել ևս 2 բժիշկ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ