20:00 , 31 հոկտեմբեր, 2013Ամֆիթատրոն Ֆիդեններում

Թվական: մ.թ.ա. 27թ.
Վայր: Ֆիդեն քաղաք
Ներկա վիճակ: Ավիրված
Ֆիդենյան ամֆիթատրոնն ավիրվել էր մ.թ.ա. 27թ.-ին: Փայտե այս կառույցն կոտրվել էր մարդկանց չափազանց մեծ քանակություան պատճառով, որոնք եկել էին նայելու գլադիատորական մարտերը: Այդ դեպքից հետո ճարտարապետները վերանայեցին իրենց նախագծերը: Սխալը նրանում էր, որ հաշվի չէր առնվել քաշի ճիշտ բաշխումը:
Ալեքսանդրիայի փարոս

Թվական: 1303թ.
Վայր: Ալեքսանդրիա
Ներկա վիճակ: Ավիրված
Ալեքսանդրիայի փարոսը համարվում էր աշխարհի հրաշալիքներից մեկը, մինչև այն չավիրվեց 1303թ.-ին հզոր երկրաշարժի պատճառով: Այն իր կառուցվածքով շատ յուրահատուկ էր, քանի որ նրա բարձրությունը 135 մ և այն կարող էր հեշտությամբ դիմակայել փոթորիկներին և մեծ ալիքներին:
Այս կառույցի սխալն այն, էր բավարար չափով հաշվի չէին առնվել բնական աղետների հանդեպ դիմացկունությունը:
Պիզայի աշտարակ

Թվական: 1173թ.
Վայր: Պիզա
Ներկա վիճակ: Կանգուն է
Երբ Պիզայի աշտարակը դեռ նոր էր կառուցվել, այն 60 մետր էր: Աշտարակը կառուցվել էր ճահճային տեղանքում և այդ պատճառով ամբողջ կառույցը սկսեց թեքվել: Որպեսզի այն վերջնականորեն չընկնի, աշտարակի հիմքը ստիպված եղան ամրացնել: Գլխավոր սխալը հենց այդ հարցում էր, քանի որ յուրաքանչյուր շինություն կառուցելուց առաջ հարկավոր է հուսալի և ամուր հիմք ստեղծել:
Տակոմյան կամուրջ

Թվական: 1940թ.
Վայր: Տակոմա
Ներկա վիճակ: Վերականգնված
1940թ.-ին Տակոմա-Ներրոուզ նեղուցի վրայով անցնող կամուրջն ավիրվել էր ուժեղ փոթորիկի պատճառով՝ դառնալով կամրջաշինության ամենաողբերգալի սխալներից մեկը: Այդ դեպքից ի վեր կախովի կամուրջների նախագծումը լիովին փոխվեց: Այսպիսի կառույցների շինության ժամանակ միշտ հարկավոր է հաշվի առնել բնական գործոնները, ինչպիսիք են քամին և եղանակի փոփոխությունները:
«Լոտոս Ռիվերսայդ»

Թվական: 2009թ.
Վայր: Շանհայ
Ներկա վիճակ: Ավիրված
2009թ.-ին 13 հարկանի «Լոտոս Ռիվերսայդ» բնակելի համալիրը գտնվում էր Շանհայում: Շենքերց մեկի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման պատճառով ավերվեց ամբողջ շինությունը, իսկ մեծ ծանրության հետևանքով գետի ափերը փլուզվեցին: Այնուհետև գետի ջուրն անցավ հողի մեջ՝ շինության տակի հողը ցեղ դարձնելով: Շինարարության ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել կառույցի ամրությունը և անվտանգությունը, քանի որ դրանք են ամուր շինություն ստանալու գրավականները: