Հնդկաստանում մտադիր են կառուցել աշխարհում ամենաբարձր արձանը


16:36 , 31 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Նարենդրա Մոդին, որը հաջորդ տարի մտադիր է պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար, պաշտոնապես հայտարարել է աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման մասին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հնդկաստանի ազգային հերոսի և երկրի Սահմանադրության հեղինակներից մեկի՝ Սարդար Պատելի արձանը կտեղադրվի Գուջարատ նահանգի կղզում, որտեղ Մոդին հանդիսանում է գլխավոր նախարար: 

Արձանը կունենա 182 մետր բարձրություն՝ երկու անգամ բարձր Նյու Յորքի Ազատության արձանից: 

Աշխարհում ամենաբարձր արձանի շինարարության գաղափարը հաճախ է քննադատվում: Պատճառն այն է, որ դա շատ թանկ կարժենա՝ մոտ 340 մլն դոլար: