15:54 , 31 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մի՛ հագեք բարձրակրունկներ, երբ նստում եք ղեկին: Միշտ ստուգեք՝ իջեցվա՞ծ է արդյոք ձեռքի արգելակը: Մի՛ մատնվեք խուճապի, եթե անցել եք ձեր շրջադարձը»: Նախօրեին Պեկինի ոստիկանությունը իր միկրոբլոգում նման խորհուրդ է տվել կին վարորդներին, ինչը ինտերնետ-օգտատերերի մոտ առաջացրել է քննադատությունների ալիք: Այս մասին հայտնում է AFP-ն:
Ի թիվս այլ խորհուրդների՝ տեքստում նշված է. «Կանայք հաճախ անուշադիր են ու ցրված ղեկին: Երբ նրանք ինքնուրույն են վարում, նրանց դժվար է ընտրել ճիշտ երթուղի, անգամ եթե դա նրանց շատ լավ ծանոթ է»:
Համացանցում արդեն հայտնվել են մեկնաբանություններ այն մասին, որ նման խորհուրդները նվաստացնում են կանանց: