Չինաստանում 3 ինքնաթիռ արտակարգ վայրէջք են կատարել ահաբեկչության սպառնալիքի պատճառով


14:41 , 31 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին Չինաստանում միանգամից 3 ինքնաթիռների անձնակազմեր տեղեկություններ են ստացել ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքի մասին, տեղեկացնում է Սինխուա գործակալությունը:

Սպառնալիքը վերաբերում է Մայրաքաղաքային ավիաուղիների, Հարավչինական ավիաուղիների եւ Սիչուանյան ավիաուղիների ինքնաթիռներին: Մանրամասներ դեռ չեն նշվում: