14:42 , 31 հոկտեմբեր, 20131916 թ. ծնված Դիրք Վլագը ծառայում էր իբրև առաջին դասի շարքային զինվորական Ֆիլիպիններում տեղակայված 126-րդ հետևակային դիվիզիայում: 1944 թ.-ի դեկտեմբերի 15-ին ճապոնական բանակը հարձակում գործեց այն ճանապարհային պահակակետի վրա, որը գտնվում էր Վլագի զորամիավորման հսկողության ներքո: Ռազմամթերքով և հրթիռարձակման սարքավորմամբ զինված Վլադի վրա տեղացին գնդացիրների կրակոցնեը: Չընկրկելով կրակոցներից` նա անմիջապես լիցքավորեց հրթիռարձակման սարքավորումը և դրա միջոցով ջախջախեց հակառակորդին պատկանող մի տանկ: Չբավարարվելով այս քաջագործությամբ` նա սպանեց մյուս տանկի հրետաձիգին իր ատրճանակով և մեկ այլ հրթիռով ջախջախեց երկրորդ տանկը: Տեսնելով, որ մոտենում են ևս երեք տանկեր, Վլագը դրանք ևս ջախջախեց: Այսպիսով, այս քաջարի մարտիկը ինքնուրույն տապալել է ընդհանուր հաշվով 5 տանկ:

Օբրի Քոզենսը ծնվել է 1921 թ.-ի մայիսի 21-ին Օնտարիո նահանգում: Պատերազմի ընթացքում Օբրին ծառայում էր «Թագուհու` Կանադայի հրացանները» զորագնդում: 1945 թ.-ի փետրվարի 25-26 ընկած ժամանակահատվածում Գերմանիայում միայնակ գրավելով հակառակորդի ամրաշինությունը` Քոզենսն ապացուցեց, որ կանադական մի շարք կարծրատիպեր սխալ էին: Երբ նրա ջոկատին հուժկու հակահարված տվեցին գերմանացիների տիրապետության տակ գտնվող երեք ագարակատուն գրավելու փորձի ժամանակ, Քոզոնսը հարձակման անցավ: Նա փորձեց դաշնակից ուժերի վերջին տանկն ուղղել ագարակատներից մեկի ուղղությամբ` նրա վրա կրակ արձակելու նպատակով: Նա միայնակ ներս մտավ, սպանեց մի քանի զավթիչների, իսկ մնացածին էլ գերի վերցրեց: Նա այսքանով կանգ չառավ , այլ մտավ մյուս երկու շինությունները` այնտեղի հակառակորդներին սպանելով և գերեվարելով: Այն բանից հետո, ինչ նա գավեց ագարակատները, հակառակորդի բանակի դիպուկահարը կրակեց նրա գլխին, և նա մահացավ:
3 Ֆազալ Դին

Բրիտանական հնդկական բանակի 7-րդ գումարտակի զինվոր Ֆազալ Դինը ծնվել է 1921 թ.-ի հուլիսի մեկին: 1945 թ.-ի մարտի երկուսին` ճապոնական դիրքի վրա կատարված հարձակման ժամանակ, Դինի գումարտակը գնդացիրների թիրախում հայտնվեց Մեյկտիլի մոտակայքում: Նռնակներով գրոհելուց հետո Ֆազալն իր զինվորներին առաջնորդեց դեպի հակառակորդի բունկերը, որտեղից դուրս ելան թրերով զինված չորս ճապոնացի զինվոր և երկու սպա: Դինի զինակիցներից մեկին հաջողվեց սպանել սպաներից մեկին, սակայն մյուս սպան անմիջապես սրախողխող արեց նրան: Տեսնելով այս` Դինը հարձակվեց սպայի վրա: Թեպետ նա վիրավոր էր, Ֆազալը խլեց ճապոնացի սպայի թուրը այն ժամանակ, երբ նա հանում էր այն պատյանից: Այդ նույն թրով Ֆազալը սպանեց այդ սպային և մի ճապոնացի զինվորի: Նա կաղալով հասավ իր զինակիցների մոտ և հասցրեց պատմել նրանց կատարվածի մասին: Դրանից անմիջապես հետո նա վար ընկավ և մահացավ ստացած վնասվածքներից:

1917 թ.-ի դեկտեմբերի 30-ին ծնված Հավիլդար Գուրունգը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր հնդկական բանակում: Ծառայելով Մյանմայում` այս 150 սմ. հասակ ունեցող մարտիկը պայքարում էր Ճապոնական կայսրության վայրագության դեմ: 1945 թ.-ի մայիսի 12-ին և 13-ին Գուրունգը դիրքավորվել էր Թանգդաույի զորագնդի ամենաառաջավոր կետում: Երբ նա միայնակ էր, ճապոնացինական բանակի առնվազն 200 զինվորներ գրոհեցին նրա զղաղեցրած դիրքի վրա: Ճապոնացիները նռնակներ էին նետել Հավիլդարի ուղղությամբ: Հավիլդարը վերցրեց երկու նռնակ և հետ նետեց դրանք դեպի ճապոնցացիները: Նա կռացավ, որպեսզի վերցնի երրոդ նռնակը, սակայն այն պայթեց իր ձեռքում, ինչի պատճառով նա զրկվեց իր աջ ձեռքից: Հաջորդ հինգ ժամվա ընթացքում, Հավիլդարը մի քանի անգամ լիցքավորեց իր հրացանը մի ձեռքով` կրակելով թշնամու վրա այնքան ժամանակ, մինչև որ ժամանեցին օժանդակ զորքերը: Այս դիրքում հայտնաբերվեցին 31 ճապոնացի զինվորների դիակներ: Նա սպանել էր նրանց` միայն մի ձեռքով կրակելով նրանց վրա:
1 Ֆրից Քրիստեն

Ֆրիցը պատերազմի ժամանակ ծառայում էր գերմանական բանակի դիվիզիաներից մեկում: Նրա դիվիզիան կատարում էր առաջնորդողի դեր Խորհրդային Միության վրա Գերմանիայի գրոհի ժամանակ: Նրա դիվիզիան զգալի ներդրում ունեցավ այս կռվում: 1941 թվականի սեպտեմբերրի 4-ի առավոտյան Խորհրդային Միության զինվորների հետ ընդհարում տեղի ունեցավ: Նրանց հաջողվեց սպանել Ֆրիցի զինակիցներին, և Ֆրիցը միայնակ մնաց: Երեք օր շարունակ առանց քնի և առանց սննդի պաշարների, սակայն բավականին լավ զինված` Ֆրիցը շարունակեց պայքարը: Նա 13 սովետական տանկ ջախջախեց և միայնակ սպանեց մոտ 100 զինվոր: