Օմբուդսմենը դժգոհ է ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումից


04:52 , 1 նոյեմբեր, 2013

Panorama.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ 2014-ին պետբյուջեից նախատեսվում է իր ղեկավարած գրասենյակին հատկացնել 213 մլն դրամ և դժգոհեց այդքան քիչ ֆինանսավորումից:

Պաշտպանը հիշեցրեց, որ նախորդ տարի ինքը հայտարարել էր, թե ՄԻՊ գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհային ծրագրերից` միջազգային կառույցներից անկախ գործելու համար: Միևնույն ժամանակ նկատեց, որ պետությունից էլ է անհրաժեշտ անկախ գործել: Անդրեասյանի խոսքով, այսօր լրանում է իրենց վերջին դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ժամկետը, հետևաբար պետբյուջեից պետք է ֆինանսավորումն ավելանա: Նա նշեց, որ իրենք բյուջետային հայտ են ներկայացրել՝ հաջորդ տարի 244 մլն դրամ ստանալու համար, սակայն այսօրվա դրությամբ բյուջեի նախագծում բավարարված է միան 213 մլն-ն: 

«Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին: Դրանից 15 մլն-ը մարզային վեց գրասենյակներից երեք գրասենյակների համար էր, որ խնդրել էինք: 10 մլն դրամ արագ արձագանքման համար էր: Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այևս չի գործի արագ արձագանքման խումբը»,- հայտարարեց օմբուդսմենը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ