Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը, դարձրել էին դժվարանցանելի։

Պատճառը ոչ միայն անձրևն ու կարկուտն էին, այլ նաև Հրազդան գետի վարարումն ու ափերից դուրս  գալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել