Թրամփի վարչակազմը անսպասելիորեն կոչ է արել ՄԱԿ-ի բանաձևից հեռացնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարող ձևակերպումը։ Այդպիսով Միացյալ Նահանգները կասկածի տակ է դրել օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումները փաստագրող ավանդական դիվանագիտական փաստաթուղթը, հաղորդում է Kiyev Post-ը։

Արևմտյան դաշնակիցները զգուշացնում են, որ Սպիտակ տան նման գործողությունները կարող են թուլացնել միջազգային աջակցությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեն մտադիր է առաջիկա շաբաթներին վերանայել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևը։ Սակայն դիվանագետները փորձում են փոխել Սպիտակ տան վարչակազմի դիրքորոշումը քվեարկությունից առաջ։

Ուկրաինայի համար այս փոփոխությունները կարևոր են. բանաձևը ոչ միայն դատապարտում է ռուսական օկուպացիան, այլև հիմք է դնում Ռուսաստանին Միջազգային քրեական դատարանում և այլ միջազգային հարթակներում պատասխանատվության ենթարկելու ապագա մեխանիզմների համար։

ՄԱԿ-ի ամենամյա բանաձևը, որը պաշտոնապես կոչվում է «Մարդու իրավունքների իրավիճակը Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում», դիվանագիտական կարևոր գործիք է, որը վերահաստատում է Ուկրաինայի աջակցությունը և փաստաթղթավորում մարդու իրավունքների խախտումները Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։

2024 թվականի դեկտեմբերին 78 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, միաձայն աջակցել են ՄԱԿ-ի բանաձևին։ Սակայն Վաշինգտոնն այժմ անսպասելիորեն որոշել է հեռացնել այս ձևակերպումը։ ԱՄՆ-ն պնդում է բանաձևը ներկայացնել ենթադրաբար ավելի լայն համատեքստում՝ «Ուկրաինայի պատերազմը», առանց նշելու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ ռուսական ագրեսիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել