Երևանի Սարալանջի փողոցում, օրեր առաջ, մի խումբ հարսանքավորներ, կանգնեցնելով ավտոմեքենաները ճանապարհի մեջտեղում, պարել են՝ փակելով երթևեկելի գոտին, ստեղծելով արհեստական խցանումներ: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը:

Պարեկները հայտնաբերել են արարքն իրականացնողներին և նրանց պատկանող՝ «Mercedes», «Kia Forte», «BMW» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել