Lurer.com-ը գրում է.

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի տարածքում շնաձուկը հարձակվել է լողորդների վրա։ Առնվազն մեկ զբոսաշրջիկ, ով լողալիս է եղել Dream Beach ծովափի տարածքում, մահացել է։ Ականատեսները հրապարակել են հարձակման պահի սարսափելի կադրերը։

«Աղջիկը կարողացել է փախչել, նա հարվածն իր վրա է վերցրել։ Սարսափելի բան է, ահա տղայի մնացորդները։ ես դողում եմ։ Հենց աչքիս առաջ շնաձուկը կերավ տղային։ Կարծում եմ, որ պետք է հարյուր գրամ խմել, ես ինձ իսկապես վատ եմ զգում », - ասել է հարձակման ականատեսը Baza Telegram–յան ալիքին:

Զբոսաշրջության ոլորտում РИА Новости-ի աղբյուրը հայտնել է, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում շնաձկան հարձակման հետևանքով մահացած ռուս տղամարդը ռելոկանտ է եղել։

«Հուրգադայում շնաձկների հարձակման հետևանքով ոչ թե զբոսաշրջիկ է մահացել, այլ ռելոկանտ»,- ասել են գործակալությանը:

Ավելի վաղ Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հայտնել էր, որ Եգիպտոսում շնաձկան հարձակման հետեւանքով զբոսաշրջիկ է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունիսի 8-ին, «Dream Beach» հյուրանոցի լողափում։ Դատելով սոցցանցերում հրապարակված տեսանյութից՝ ամեն ինչ տեղի է ունեցել ափամերձ գոտում և տասնյակ ականատեսների աչքի առաջ։

Shot–ի տեղեկություններով՝ մահացածի ընկերուհուն հաջողվել է դուրս գալ ջրից ու ծովափից հետեւել, թե ինչ է կատարվում։

Baza-ի տվյալների համաձայն՝ Եգիպտոսում շնաձկան կողմից հոշոտված տղան մահացել է հոր աչքի առաջ։

Ինչպես հայտնի է դարձել Baza-ին, 23-ամյա Վլադիմիր Պոպովը մի քանի ամիս առաջ էր հոր հետ տեղափոխվել Հուրգադա։ Նրանք բնակարան էին գնել ու բնակություն հաստատել «British Resort» բնակելի համալիրում։

Հարևանի խոսքով՝ տղան մահացել է հոր աչքի առաջ և շնաձկան հարձակման ժամանակ բղավել է «հայրիկ»։

Նշվում է, որ շնաձկանն արդեն բռնել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել