Tert.am-ը գրում է.

Հայաստանը Ադրբեջանի հետ ունի՞ պայմանավորվածություն, թե որ թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Խոսք է գնում 1970-ականների քարտեզների մասին, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից, եթե այդ գործընթացը կատարվի Ադրբեջանին ձեռնտու քարտեզների հիման վրա, մեզ համար այն կունենա աղետալի հետևանքներ։ Արդյո՞ք ուսումնասիրել եք այն քարտեզները, որոնք կային Խորհրդային միության ժամանակ ու տեղյակ եք, որ երբ 1920թ-ին ՀՀ-ն մտել է Խորհրդային պետության կազմի մեջ, դրանք ամբողջությամբ եղել են ՀՀ տարածքները ու տխրահռչակ «անկլավներ» հասկացությունը հետագայում է առաջ եկել»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց․

«Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, բայց կա պարտավորություն ու հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ, սա է, որի շուրջ անցած տարվա հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որքանով ինձ հայտնի է՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ-ի քարտեզի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել