168.am-ը գրում է․

Հնդկաստանի արևելքում երկու ուղևորատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288–ի, տուժել է ավելի քան 900 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ին։ Նախնական տվյալներով՝ Բալասոր քաղաքի շրջանում միմյանց են բախվել միանգամից երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։

Դեպքի վայր են ժամանել արդեն ավելի քան 200 շտապօգնության մեքենա, հերթապահության են կանչվել ավելի քան 100 բժիշկ, ողջ մնացած ուղեւորներից շատերը, ականատեսների վկայությամբ, օգնության են հասել նրանց, ովքեր հայտնվել են շրջված վագոններում, փրկարարական գործողությունները շարունակվում են:

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ խորը վիշտ է հայտնել դժբախտ պատահարի կապակցությամբ և հայտարարել, որ կիսում է իրենց սիրելիներին կորցրած ընտանիքների վիշտը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և կապվել տրանսպորտի նախարարի հետ ՝ մանրամասները պարզելու համար:

Հնդկաստանի վարչապետը հրատապ խորհրդակցություն է հրավիրել երկաթուղիների ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ կապված երկու ուղեւորատար և բեռնատար գնացքի բախման հետ։

Նշվում է, որ 1980-ականներից ի վեր սա Հնդկաստանի ամենամեծ երկաթուղային աղետն է: Տեղական իշխանությունների գնահատականներով ՝ զոհերի թիվը կարող է աճել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել