Tert.am-ը գրում է.

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին այսօր Ժողովրդավարական հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում կարևորել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության փախկապացվածությունը՝ նշելով մի քանի կարևոր կետ ժողովրդավարության համար։

«Կարևոր է ներառականությունը։ Պետք է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերը՝ լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, թե լինեն LGBTIQ+։ Կային դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին, և այստեղ ես ակնկալում եմ, որ քաղհասարակությունը կպաշտպանի և կասի, որ սա անհնար է, չպիտի այսպես լինի, սակայն ես նաև ցանկանում եմ, որպեսզի կառավարությունը, կառավարության անդամներն ասեն, որ սա չպիտի տեղի ունենա մեր երկրում, սա էլ է ժողովրդավարության մի կարևոր կետ, որպիսի մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել