Tert.am-ը գրում է.
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի աղբյուրներին հղումով։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի երկրորդ թաղամասում, որտեղ էլ գտնվում են նախագահական պալատն ու մի շարք կառավարական շենքեր։
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանի խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ, իրավապահները հետաքննություն են սկսել։
Նա նաև հայտնել է, որ պայթուցիկ սարքն ամրացված է եղել մեքենայի թափքին։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/02/04/kabul/3892487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել