Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը դարձել է ռուս պրանկերների՝ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հերթական «զոհը», գրում է News.ru-ն:

Նրանք Բոլթոնին զանգահարել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից և երկար զրուցել:

Չիմանալով զրուցակցի իրական ինքնության մասին՝ Բոլթոնը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին «ռուս իմպերիալիստ» է անվանել։ Նա կասկած է հայտնել առ այն, որ ռուս քաղաքական գործիչը երբևէ հավատարիմ է եղել լիբերալ հայացքներին, թեև նման տպավորություն էր ստեղծել Վլադիմիր Պուտինից հետո ՌԴ նախագահ դառնալու օրոք։

«Ես վստահ չեմ, որ նա երբևէ իսկապես լիբերալ է եղել: Ինչպես գիտեք, նա նախագահ դարձավ մենաշնորհի և Ռուսաստանի Սահմանադրության պատճառով, Պուտինը չէր կարող ինքն իրեն նախագահ ընտրել։ Չեմ կարծում, որ Մեդվեդևը փոխվել է։ Կարծում եմ՝ նա միշտ էլ այսպիսին է եղել։ Մենք Արևմուտքում կարծում էինք, որ նա տնտեսության առումով լիբերալ է և որ նրա հետ կապված ամեն ինչ լավ կլինի։ Բայց հենց սկզբից նա ռուս իմպերիալիստ էր»,- ասել է Բոլթոնը։

Նշվում է, որ պրանկերները նախկինում  էկոակտիվիստ Գրետա Թունբերգի անունից զանգահարել են արքայազն Հարիին։ Զրույցում արքայազնը հայտարարել էր, որ հավանական է համարում ռուսական գահի նկատմամբ իր իրավունքների հավակնությունը։ Պրանկերները կատակել են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Նրանք Թունբերգի անունից կապվել են Կանադայի կաբինետի ղեկավարի հետ և խնդրել են ազդել Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի վրա՝ ռազմական հակամարտություններից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել