Hraparak.am-ը գրում է․

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, դադարեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տևական ժամանակ առաջ է խատումներ արձանագրել, ժամանակ տրամադրել դրանք վերացնելու համար, սակայն արձանագրված խախտումները վերացված չեն։ Աշխատակիցները չեն պատրաստվում լռել, այժմ բողոքի ակցիա են նախաձեռնել։

«Ձեզ թվում է բոլոր այն շուկաներում, որտեղ գործունեություն է ծավալվում, ամեն ինչ կարգի՞ն է։ Իհարկե, ոչ ։ Թե ինչու են հենց «Մալաթիային» անդրադառնում, չգիտենք։ Երևի ստեղ քմահաճույքի հարց է արդեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մի կին։

«Գոնե պատկերացնու՞մ են, որ բոլորիս մոտ սեզոնային ապրանքներ են, որոնք սեզոնին պիտի վաճառվեն։ Մեզ համար ամեն օրն ու ժամը մեծ նշանակություն ունի։ Եթե մենք հիմա չկարողացանք վաճառել մեր ապրանքները, մյուս տարի հաստատ էլ չենք կարողանալու։ Օրինակ դուք, մեկ տարի առաջվա ապրանքը կառնե՞ք, չեք առնի։ Տունը եթե մի խախտում են գտնում, ասենք, էլեկտրականության հետ կապված, գազի հետ կապված, ժամանակ են տալիս, որ վերացնեք, այլ ոչ թե սենց հանում ու գցում են դուրս։ Պրն վարչապետ, պրն Բաբաջանյան, պրն Մարուքյան, ձեր ընտրությունների ժամանակ դուք եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք ու մենք ձեզ ընտրեցինք։ Դե հիմա եկեք ու սրա պատասխանը տվեք։ Դուք հենց նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկունքում է, դե եկեք ու կանգնեք հիմա դուք էդ նույն ժողովրդի թիկունքին»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել