Lurer.com-ը գրում է.

Ջենիֆեր Լոպեսը քիչ է մնացել մահանա «Իմ ծովահեն հարսանիքը» ֆիլմի նկարահանման հրապարակում, հայտնում է Buzzfeed-ը։ Նա մասնակցել է վտանգավոր տեսարանին առանց կասկադյորի։ Դերասանուհու հարսանյաց զգեստը պետք է փաթաթվեր մեքենայի անիվի շուրջը։ Հերթական դուբլի ժամանակ Լոպեսը հասկացել է, որ չի կարողանում փեշը հանել թակարդից, իսկ այդ ընթացքում մեքենան նրան քարշ էր տալիս դեպի ժայռը։

Լոպեսը կառչել է դերասան Ջոշ Դյուամելից և օգնություն խնդրել. «Բաց չթողնես ինձ, խնդրում եմ»: Փեսացուի դերը կատարող արտիստը կարողացել է գլուխ հանել առաջադրանքից՝ միաժամանակ օրիգինալ կերպով քաջալերելով Ջենիֆերին. «Եթե ընկնենք, ուրեմն միասին»։ Դերասանուհին լրագրողներին խոստովանել է, որ այս խոսքերն, ամեն դեպքում, իրեն չեն օգնել. «Ահավոր վախեցած եմ»,- ասել է նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել