Tert.am-ը գրում է.

Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Իրանի մայրաքաղաքի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Ռահիմիի խոսքով՝ հարձակվողն ուրբաթ առավոտյան զենքով ներխուժել է Ադրբեջանի դեսպանատուն, այն բանից հետո, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել շենք։

«Այս անձն այսօր առավոտյան հրազենով մտել է Ադրբեջանի դեսպանատուն, նրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ոստիկանության արագ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է. սկսվել է հետաքննություն», - ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասել է Ռահիմին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել